«Դժոխքում սպասում են Նիկոլին». ակցիա Կառավարության դիմաց՝ հաջակցություն Հայ Եկեղեցու
Հունիսի 5-ին Հայաստանի Կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու աջակցության ակցիա։
«Դժոխքում սպասում են Նիկոլին» գրությամբ թիկնոցով «մահվան դեսպանն» է եկել դժոխքից, եկել է բացատրելու, որ Նիկոլին տանելու ժամանակն է։ Նա ներկայացնում է Նիկոլի մեղքերը. սրբապղծություն, նեռապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, նենգափոխություն, պարտություն և այլասերվածություն»,-լրագրողներին ասաց ակցիայի կազմակերպիչներից մեկը։
Նա նշեց, թե այս ակցիայով բոլորին կոչ են անում դուրս գալ պայքարի։
«Նիկոլը հատեց վերջին կարմիր գիծը։ Հասկանում եմ, որ բոլորը սպասում են, թե Հայ առաքելական եկեղեցին ճիշտ քայլեր կձեռնարկի և կառաջնորդի ամբողջ պայքարը։ Մենք խնդրում ենք եկեղեցուց, որ առնվազն երթ անեն, որպեսզի հին ավանդության համաձայն՝ Էկզորսիզմ անեն այս չարիքը, որը զավթել է ՀՀ կառավարությունը»,-ասաց ակցիայի կազմակերպիչը։
Ցուցարարները հավելել են, որ որոշ ուժեր միտումնավոր ճնշում են բողոքի ցույցերը, բայց հնարավոր է վերականգնել պայքարի ոգին, և եթե ընդդիմությունը չի կարողանում պայքարել, ապա պետք է հրաժարվի իր մանդատներից և լքի խորհրդարանը։