ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
«Դրիֆտ»՝ եկեղեցու բակում. «Լեքսուսն» ու «Կրայսլերը» տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք

«Դրիֆտ»՝ եկեղեցու բակում. «Լեքսուսն» ու «Կրայսլերը» տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք

Հունվարի 19-ին, ժամը 23.53-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում մի քանի մեքենաներ դրիֆտ են անում: Հայտնում են ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Լեքսուս» եւ «Կրայսլեր» մակնիշի մեքենաների վարորդները ժամը 23.50-ին եկեղեցու բակում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսեւորել հասարակության նկատմամբ եւ անկանոն երթեւեկել: Նրանք եկեղեցու բակից, մեքենաներով հանդերձ, բերման են ենթարկվել Կենտրոնական բաժին:

Մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: