ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Դրիֆթող «Մազդան» տեղափոխվեց տուգանային հրապարակ

Դրիֆթող «Մազդան» տեղափոխվեց տուգանային հրապարակ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հովսեփյան-Արմենակյան փողոցների խաչմերուկից «դրիֆտ» կատարելու և հասարակական կարգը խախտելու համար ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Նորք-Մարաշի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մազդա» մակնիշի մեքենայով:

Մեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: