Չընդունված դիմորդները պատրաստվում են դատի տալ ԿԳՄՍ նախարարին՝ նոր կարգը պատշաճ չներկայացնելու համար
ՀՀ կառավարության դիմաց չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները հայտարարում են, որ պատրաստվում են դատի տալ՝ ընդունելության նոր կարգն իրենց պատշաճ չներկայացնելու համար։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց պահանջով նամակ կհանձնեն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին եւ կտրամադրեն հարցի լուծման համար վերջնաժամկետ։
Պահանջը չկատարելու դեպքում՝ դատի են տալու ԿԳՄՍ նախարարին եւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնին՝ (ԳԹԿ) ընդունելության նոր կարգն իրենց պատշաճ ձեւով չներկայացնելու համար։ Նրանց խոսքով՝ խախտվել է դիմորդների սահմանադրական իրավունքը։
Մասնակիցները շարժվել են ԿԳՄՍՆ նախարարության շենքի առաջ։ Ոստիկանության աշխատակիցները զգուշացրել են, եթե որեւէ այլ գործողություն կատարվի, շարժվելու են օրենքով։


