երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Չկալովկա բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 7 ամսական երեխա է զոհվել

Չկալովկա բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 7 ամսական երեխա է զոհվել

Հուլիսի 13-ին՝ ժամը 15։40-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, իսկ մեկ երեխա՝ 7 ամսական, մահացել է։

Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են համապատասխան աշխատանքներ։

  • Կիսվել: