հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բեռնատարը Հարթավան գյուղում բախվել է «Ford Transit»-ին, դիմել փախուստի․ կան վիրավորներ, «Ford»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Բեռնատարը Հարթավան գյուղում բախվել է «Ford Transit»-ին, դիմել փախուստի․ կան վիրավորներ, «Ford»-ը վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին, Երնջատափ գյուղի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Տիգրան Տ․-ի վարած կցորդիչով բեռնատարը է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ի վարած «Ford» մակնիշի բեռնատարը, որից հետո կցորդիչով բեռնատարի վարորդը դիմել փախուստի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արման Ա․-ն և նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 4-ամյա Էդգար Ա․-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ստեփան Հովակիմյանը և Արթուր Սահակյանը։ 

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Ապարանի քննչական բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ քննչական խումբը դեպքի վայր կժամաներ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները Շողակն բնակավայրում հայտնաբերել են վթարի մասնակից և դեպքի վայրից փախուստի դիմաց կցորդիչով բեռնատարը և վարորդին։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: