երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Բագրատունյաց պողոտայում այրվել է BMW X5 մակնիշի ավտոմեքենա

Բագրատունյաց պողոտայում այրվել է BMW X5 մակնիշի ավտոմեքենա

Սեպտեմբերի 7-ին, ժամը 10։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 6 շենքի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։29-ին, մարվել՝ 10։36-ին։ Այրվել է «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Մ․)։

  • Կիսվել: