ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երևանում են. Հակոբ Կարապետյան

Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երևանում են. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նոր աղբատար ավտոմեքենաների լուսանկարն ու գրել.

«Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երևանում են և մոտ օրերս կմիանան աղբահանության գործին։

Նրանք համեմատաբար փոքր տարողություն ունեն (8 խմ), փոքր չափսեր ու շատ օգտակար են՝ բակային տարածքներից աղբը հավաքելու համար։ Եվս 15 այս տեսակի մեքենա կժամանի շուտով։ Ձեռք են բերվում նաև փողոցները մաքրող և լվացող տեխնիկական միջոցներ, անընդհատ համալրվում է ԵԱՍՄ-ի անձնակազմը։

Ամռան դժվար ամիսներին մի քանի անգամ առիթ է եղել համբերատարության խնդրանքով դիմելու երևանցիներին։ Հիմա եկել է ժամանակը՝ շնորհակալություն հայտնելու և փաստելու, որ աղբի ճգնաժամը, ինչպես և խոստանում էր քաղաքապետ Մարությանի թիմը, անցյալում է։ Էսպես, հաջորդաբար, բոլոր խնդիրները լուծվելու են։

Իսկ այս ընթացքում աղբահանության կոլափս գուժող ու դրա քաղաքական հետևանքները կանխավայելող պարոններն ու տիկնայք, հույս ունեմ, իրենց մեջ քաջություն կգտնեն ու կհաստատեն էս փաստը»։

 

  • Կիսվել: