հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել են մի շարք կառույցներ (տեսանյութ)

Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել են մի շարք կառույցներ (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ապամոնտաժվել է Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ.24 հասցեին կից՝ համայնքային հողամասում ինքնակամ կառուցված քարե շինությունը:
 
Քաղաքապետի որոշումներով ապամոնտաժվել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի հ.45 տան դիմաց, ինչպես նաև Իսակովի պողոտա հ.36 շենքի բակում՝ համայնքային հողամասում առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության կառուցված քարե շինությունները:
 
Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:
 

  • Կիսվել: