շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Ավանեսյանն ու Իսպանիայի առողջապահության նախարարը համագործակցության հուշագիր են կնքել

Ավանեսյանն ու Իսպանիայի առողջապահության նախարարը համագործակցության հուշագիր են կնքել

Մադրիդում ընթացող Հայկական բժշկական համաշխարհային կոնգրեսի (AMWC 2025) շրջանակներում նախարար Անահիտ Ավանեսյանը կատարել է շրջայց Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցի «Քիրոնսալու» (Quirónsalud) կլինիկաներից մեկում:

«Քիրոնսալուն» Իսպանիայի ամենամեծ հիվանդանոցային ցանցն է, որը կենտրոնացած է հիմնականում ուռուցքաբանության, նվազագույն ինվազիվ վիրահատությունների և սրտանոթային բուժումների ուղղությամբ։

Նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիայի հետ: Կնքվել է համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի ընդլայնել երկու երկրների միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության շրջանակները առողջապահական նորարարությունների և տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

Այս համագործակցությունը լայն հնարավորություններ կընձեռի ինչպես ոլորտային զարգացման, այնպես էլ Հայաստանի և Իսպանիայի միջև կապերի ակտիվացման և խորացման համար:

  • Կիսվել: