չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1 500 000-ը. Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1 500 000-ը. Worldometers

Ողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1․519․213-ի: Այս մասին հայտնում են Worldometers կայքի տվյալները։

Վարակվածների թվով առաջատարն է ԱՄՆ-ը (435․160), որին հաջորդում է Իսպանիան (148․220)։ Երրորդ տեղում Իտալիան է (139․422)։

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ողջ աշխարհում մահացել է 88,531 մարդ: Ակտիվ վարակակիր է 1 094 050 մարդ, ապաքինվել են 407 044 -ը:
 
Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են Իտալիայում (17․669), ԱՄՆ-ում (14,797), Իսպանիայում (14․792), , Ֆրանսիայում (10․869), Մեծ Բրիտանիայում (7․097)։


  • Կիսվել: