չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
 Արտաշատի Նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը 4.000.000 դրամ աջակցություն է տրամադրել Արտաշատի ԲԿ-ին

Արտաշատի Նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը 4.000.000 դրամ աջակցություն է տրամադրել Արտաշատի ԲԿ-ին

Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ որոշում է կայացրել 4.000.000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանրապետության նոր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել և սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներին:Հաշվի առնելով ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում եմ կայացրել 4.000.000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին:Առողջություն եմ մաղթում բոլորիդ»:

  • Կիսվել: