Արտակարգ դեպք Երևանում․ 3,5 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է որոնվող 4-ամյա երեխան
Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մոտ երեք ու կես ժամ ու առաջ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 38 մանկապարտեզի 4-ամյա տղա սանը մանկապարտեզի տարածքից, ըստ ծնողի հայտնածի, կորել էր։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծնողները, նրանց բարեկամները, մանկապարտեզի ամբողջ կոլեկտիվը, ինչպես նաև մանկապարտեզի սաների մեծ թվով ծնողներ և ՀՀ ներքին գրոծերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, մանկապարտեզի, դրան հարակից մոտ 1-2 կմ-ոց շառավղով տարածքում որոնողական աշխատանքներ են կատարել ու մոտ 3,5 ժամ անց երեխային հայտնաբերել են իրեն տանց հարակից տարածքում։
Երեխայի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իրենց շնորհակալությունն էին հայտնում մանկապարտեզի կոլեկտիվին, սրտացավ քաղաքացիներին և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին։ Քիչ առաջ երեխան ծնողների ուղեկցությամբ ներկայացվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։



