ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Արսեն Թորոսյանն այցելել է փոքրիկ Անգելինային

Արսեն Թորոսյանն այցելել է փոքրիկ Անգելինային

Այսօր առավոտյան այցելեցի Նորք-Մարաշ ԲԿ՝ ծանոթանալու նախօրեին վիրահատված փոքրիկ Անգելինայի առողջական վիճակին և կատարված միջամտության մանրամասներին։ Հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վիրահատող բժիշկները ներկայացրեցին այս իրապես ունիկալ և բարդ վիրահատության ընթացքը և այլ մասնագիտական մանրամասներ։ Ուրախ եմ, որ մեր երկրում նման բարդ վիրահատություն է կատարվել։

Անգելինան այս պահին գտնվում է հետվիրահատական բարդ շրջանում, որը հուսով եմ կհաղթահարի։ Առողջություն եմ ցանկանում նրան և կրկին անգամ շնորհակալություն բոլորին այս ամենը կյանքի կոչելու համար»,- մասնավորապես գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ ի ծնե սրտային հիվանդություն ունեցեղ 4,5 տարեկան Անգելինայի կյանքը փրկելու համար օրերս դրամահավաք էր սկսվել։ Վիրահատության համար պահանջվող գումարի 70 տոկոսը հավաքվել էր հանգանակությունների շնորհիվ։ Մնացած 30.000$-ն էլ առողջապահության նախարարի հրամանով տրվել էր պետական բյուջեից:

  • Կիսվել: