Առողջության համընդհանուր ապահովագրությունն անշրջելի իրողություն է և հաջորդիվ ընդլայնվելու է. Ավանեսյան
Ծախսած գումարներն իրենց արդյունքն այսօր տալիս են: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 16-ի նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի պետբյուջեի կատարողականը:
2025 թվականի թարմացված վիճակագրական տվյալների համաձայն՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից վաղաժամ մահացությունը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 85,7, ինչը 2018-ին եղել է 109: Չարորակ նորագոյացություններից մահացությունը 100 հազար բնակչի հաշվով կազմել է 58,4, ինչը 2018 թվականին եղել է 75,6:
«Սա չափազանց մեծ ձեռքբերում է և միայն 2025 թվականի մասին է: Բայց 2026 թվականին առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում Հայաստանում, վստահաբար, այս ցուցանիշներն է՛լ ավելի են բարելավվելու, որովհետև 2026 թվականի հունվարի 1-ից ներդրված համակարգի շնորհիվ 1,7 մլն քաղաքացի այսօր օգտվում է դեղապահովումից, թանկարժեք վիրահատություններից, հասանելի բժշկական օգնությունից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ առողջության համընդհանուր ապահովագրությունն անշրջելի իրողություն է և հաջորդիվ ընդլայնվելու է:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում մարզերում կբացվեն 10 մամոգրաֆիկ ծառայություններ, ինչը շրջադարձային կլինի քրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման համար:



