ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
 «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից «սրտի կանգ» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի, ով այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ, պարզել են, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Է․ Ե․-ն է, ով մայիսի 28-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


  • Կիսվել: