Առեղծվածային դեպք՝ Երևանում. Սարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խոովակների արանքում հայտնաբերվել է 18–ամյա մի երիտասարդ
Այսօր՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում պարեկները Սարալանջի փողոցում ծառայություն կատարելիս Սարալանջի 1 հասցեի մոտ՝ քարերի և երկաթե խողովակների մոտ հայտնաբերել են անօգնական վիճակում գտնվող քաղաքացու:
Shamshyan.com–ի փոխանցմամբ, բժիշկները նախ տեղում քաղաքացուն առաջին բուժօգնութուն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Էդուարդ Վ.-ն է: Թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել այդ վիճակում, դեպքի վայր ժամանած ոտիկանության համայնքային ոստիկանության տարածքային բաժնի ծառայողները պարզում են: