երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթղերը մյուս կողմին կփոխանցվեն նաև էլեկտրոնային եղանակով

Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթղերը մյուս կողմին կփոխանցվեն նաև էլեկտրոնային եղանակով

Նախագծով առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմիններին տեղեկատվական համագործակցության շրջանակում կիրառել փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը: Նա Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում ներկայացրել է ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով՝ այս պահի դրությամբ ԱՊՀ մասնակից պետություններում հետախուզումներն ամբողջությամբ իրականացվում են թղթային եղանակով: Արձանագրության վավերացմամբ հետախուզումների վերաբերյալ փաստաթղթղերը մյուս կողմին կփոխանցվեն նաև էլեկտրոնային եղանակով:

Նշվել է, որ արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Մոսկվայում:

Հարակից զեկուցող, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, կարևորելով նախաձեռնությունը, հորդորել է կողմ քվեարկել:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Հեղինակի առաջարկով հետաձգվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:

  • Կիսվել: