ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Արարատում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Մեղրիում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ճանապարհներին

Արարատում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Մեղրիում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ճանապարհներին

Հունվարի 5-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

  • Կիսվել: