Արարատի մարզում հիմնանորոգվել է 12 կմ երկարությամբ միջպետական ճանապարհահատված․ մարզպետ
ՀՀ Արարատի մարզում 2019 թվականին հիմնանորոգվել է 12 կմ երկարությամբ միջպետական ճանապարհահատված՝ Երասխից մինչև Պարույր Սևակի համայնքի Տիգրանաշեն թաղամաս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Ճանապարհաշինության ոլորտում մեր մարզում Կառավարության կողմից իրականացվել է 1 խոշոր ծրագիր՝ հիմնանորոգվել է 12 կմ երկարությամբ միջպետական ճանապարհահատված՝ Երասխից մինչև Պարույր Սևակի Տիգրանաշեն թաղամաս»,- նշեց Սարգսյանը:
Ըստ նրա՝ այդ ճանապարհը միշտ գտնվել է շատ վատ վիճակում, և Խորհրդային Միության փլուզումից հետո այդտեղ նման մասշտաբի աշխատանքներ չէին կատարվել։