երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները պետական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները պետական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում պետական-հասարակական ունեցվածի գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների հետ։ Արդյունքում Վեդի քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցում հայտնաբերվեց և ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ։

Պարզվեց, որ նա անցած տարվա նոյեմբերին ապամոնտաժել ու գաղտնի հափշտակել էր 400 մմ տրամագծով և 25 մետր երկարությամբ խողովակ՝ պետությանը պատճառելով մոտ 300 000 դրամի վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: