երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Գնահատելի է նրա ավանդը վիրաբուժության զարգացման, առողջապահության կազմակերպման գործում: Կիսում եմ հարազատների, գործընկերների և նրան ճանաչողների վիշտը»,- գրել է Ավանեսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևան–Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում Changan մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը:

ՆԳՆ-ից 1lurer.am-ին տեղեկացրել էին, որ տեղի է ունեցել ինքնավթար։

  • Կիսվել: