երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արարատ Միրզոյանը ստացել է Էդգար Շաթիրյանի հրաժարականի դիմումը

Արարատ Միրզոյանը ստացել է Էդգար Շաթիրյանի հրաժարականի դիմումը

Էդգար Շաթիրյանը նոյեմբերի 27-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը նոյեմբերի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ  Էդգար Շաթիրյանն իր հրաժարականի մասին գրառում էր կատարել նոյեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում: 

  • Կիսվել: