Առաջարկվում է 40 հազար դրամ պատվո վճար սահմանել «Ծնողական փառքի» մեդալ ստացած 9 հոգու
ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Ծնողական փառքի» մեդալ ստացած ընտանիքների ծնողներին տրամադրել ամսական պատվովճար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրերի փոխնախարար Արման Ուդումյանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, նշեց, որ առաջարկվում է՝ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը, ինչպես նաև պայմանները պետք է սահմանվի կառավարության որոշմամբ։
Նա հայտնեց, որ ներկայումս կա 9 ընտանիք, որոնք ստացել են «Ծնողական փառքի» մեդալ:
Արման Ուդումյանը հայտնեց, որ Նա տեղեկացրեց, որ «Ծնողական փառքի» մեդալ ստանալու համար հիմնական երկու պայմաններն են 6 և ավելի երեխաների առկայությունը և համայնքում ու ընդհանրապես ընտանիքի մասին դրական ձևավորված կարիքը: Հաշվի է առնվում նաև այն, որ ընտանիքի տղաներից գոնե մեկը ծառայել է բանակում, մասնակցել է մարտական գործողությունների:
Նախագծով կառավարությունն առաջարկում է 9 ընտանիքների համար սահմանել ամսական պատվովճար՝ 40 հազարական դրամի չափով:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ առաջարկվող գումարի չափը գոնե պետք է կրկնապատկել:
Արման Ուդումյանը նաև տեղեկացրեց, որ պատվովճարը տրվելու է մինչև մեդալը ստացած անձի մահը, հիմնականում մեդալ ստացած անձինք լինում են մայրերը:
Նա նաև հայտնեց, որ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը այս պահին 140-ն է: