Կառավարությունը երեխաների համար ազգայինի հիմքի վրա ձևավորում է նոր ապագա. նախարար
Այս օրերին և 2018 թվականից սկսած ՀՀ-ում հաստատվել են ամենաազգային իշխանությունն ու կառավարությունը։ Այս մասին այսօր համապետական ծնողական ժողովի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը հարգում է իր ավանդույթները, իր պատմությունը և այդ ազգայինի հիմքի վրա երեխաների համար ձևավորում է նոր ապագա, այնպիսի քաղաքացի, որն ասելիք է ունենալու ապագայում, մեր օրերում, 21-րդ դարում, և Հայաստանի Հանրապետությունը նորովի է ներկայացնելու ամբողջ աշխարհին իր գիտությամբ, իր կրթությամբ, իր ուժեղ բանակով։
Հարությունյանն իշխանության դեմ պայքարողներին որակեց ՛՛խավարամիտների բանակ՛՛՝ ասելով. ՛՛Կրթական համակարգի դեմ ընդվզումն էլ էր, որ բերեց հեղափոխության՛՛: Նա հիշեցրեց ուսուցիչներին, որ իրենք էլ էին ընդվզել նախորդ իշխանության դեմ՝ մասնակցելով հեղափոխությանը։