երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Արա Զոհրաբյանը պնդում է՝ Միքայել Սրբազանի որոշումն է եղել կամովին գնալ ու ներկայանալ Քննչական կոմիտե

Արա Զոհրաբյանը պնդում է՝ Միքայել Սրբազանի որոշումն է եղել կամովին գնալ ու ներկայանալ Քննչական կոմիտե

Միքայել Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը պնդում է՝ Միքայել Սրբազանի որոշումն է եղել կամովին գնալ ու ներկայանալ Քննչական կոմիտե։

«Քահանաների մեծ մասն ասել է, որ Սրբազանը չպետք է գնա, հետո դուրս եկանք, տեսանք, որ ոստիկանները հրում են քահանաներին, որ ներխուժեն ներս ու ձերբակալեն Միքայել Սրբազանին։ Այդ ժամանակ մենք միջամտեցինք՝ ասելով՝ ուժ մի կիրառեք, դիտավորյալ մի սրեք իրավիճակը, որովհետև Միքայել Սրբազանը պատրաստ է ներկայանալ քննիչին»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ Սրբազանը պնդել է՝ գնալու է, վախենալու բան չունի։

Ոստիկաններն ասել են՝ կհեռանան, եթե Սրբազանն ուզում է կամովին գնալ ՔԿ։

«Երբ հասանք ՔԿ, փորձեցին Միքայել Սրբազանի ձեռքերը բռնել, չթույլատրեցինք, Սրբազանը գնաց կամովին»,- ասաց Զոհրաբյանը։

  • Կիսվել: