Արա Աբրահամյանը գրագիտության դասընթաց է անցկացրել ռուսական Առաջին ալիքի ոչ կոմպետենտ փորձագետների և լրագրողների համար
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակ է հղել Կոնստանտին Էռնստին՝ ռուսական Առաջին ալիքի հաղորդավարների և փորձագետների "անտեղյակության եւ անիրազեկության" հետ կապված (եթեր 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022թ.):
Նամակում Ռուսաստանի հայերի միության ղեկավարը "ծայրահեղ անհանգստություն է հայտնել տարբեր ծրագրերում ակնհայտ նկատվող հակահայկական միտումի վերաբերյալ եւ վճռական բողոք հայտնել հաղորդումներից մեկի բովանդակության կապակցությամբ":
"Այս դիմումի շրջանակներից դուրս թողնելով վերը նշված քննարկումն ամբողջ ծավալով, թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել միայն որոշակի կետերի վրա, որոնք, մեր կարծիքով, բացարձակապես անթույլատրելի են լրագրողական էթիկայի տեսանկյունից եւ վկայում են հաղորդավարների լիակատար անտեղյակության եւ ոչ կոմպետենտության մասին:
Արժե արդյոք հաղորդավար Անատոլի Կուզիչևին և այսպես կոչված ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինին հեգնել և քննադատել Նենսի Փելոսիին "աշխարհագրությունը չիմանալու" մեջ, երբ նրանք Առաջին ալիքի եթերում հայտարարում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի հարավում տեղի ունեցած իրադարձությունները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, ուստի անհնար է որոշել, թե ով ում վրա և ում տարածքի վրա է հարձակվել!",- նշվում է նամակում:
"Հարգելի Կոնստանտին Լվովիչ, այս դիմումի նպատակը, իհարկե, Ձեր ղեկավարած հեռուստաալիքի եթերում թույլատրվող անձանց անգրագիտության վերացումն է, բայց, մեր կարծիքով, Առաջին ալիքը արժանի է ավելի գրագետ եւ պրոֆեսիոնալ, առաջատար փորձագետների, որոնք ունակ են ոչ թե լսարանին վանել երկրի ղեկավարության կողմից Ռուսաստանի ազդեցության եւ հզորության վերականգնման կուրսից, այլ հակառակը:
Ուզում եմ նաև ընդգծել, որ այս տարվա սեպտեմբերին դաժան ու մահացու հարձակումը, որը հարյուրավոր կյանքեր խլեց, Ադրբեջանի կողմից իրագործվեց հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, խախտվեցին նրա միջազգայնորեն ճանաչված սահմանները, որոնց մեջ մտնում են հրետակոծության ենթարկված այնպիսի բնակավայրեր, ինչպիսիք են Գորիսը, Սիսիանը, Կապանը, Վարդենիսը, խորհրդային ժամանակներից հայտնի Ջերմուկ առողջարանը և այլն",- ասված է նամակում։