երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. փոխքաղաքապետ

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղյակ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին, քաղաքացիներին վիրավորող գրառումներին: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետի տիկնոջ գրառումներին, երբ վիրավորում է քաղաքացիներին՝ նրանց անվանելով, օրինակ, ոջիլ, տգետ:

«Ընդհանուր առմամբ վիրավորանքի, ատելության խոսքի վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք բազմիցս արտահայտել ենք: Մենք այդ դիրքորոշումն արտահայտել ենք ոչ միայն խոսքերով, այլ նաև ատելության խոսքը քրեականացնող կոնկրետ հոդվածներ են ընդունվել»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ որքան մոտենում է ընտրությունների փուլը, այնքան քաղաքական բանավեճը, քաղաքական հայտարարությունները միմյանց նկատմամբ թեժանում է:

«Ընտրությունների մոտենալուն պես, այդ խոսույթը թեժանում է, իսկ ընտրություններից հետո որոշակի մեղմվում է, հետո մյուս ընտրություններին ընդառաջ էլի թեժանում է: Դա կլինենք մենք, թե կլինեն մեր ընդդիմախոսները, թե 30, 100 տարի հետո կլինեն այլ գործիչներ, այդ օրինաչփությունը չի փոխվելու»,- ասաց նա:

Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Աննա Հակոբյանի այդ գրառումներին ծանոթ չէ:

  • Կիսվել: