երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Անձամբ եմ եղել երկու դպրոցում, համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել. ԿԳՄՍ նախարար

Անձամբ եմ եղել երկու դպրոցում, համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ այս օրերի ընթացքում իրենք ստանում են հաղորդագրություններ, որոնցում քաղաքացիներն անհանգստություն են հայտնում ուսումնական հաստատություններում, հատկապես՝ դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ:

«Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել: Ես այսօր անձամբ եմ եղել երկու դպրոցում, ուր, այո, եղել են դասարաններ ցածր հաճախելիությամբ, սակայն եղել են դասարաններ, ընդ որում՝ մեծ մասամբ, որտեղ բացակայությունները չեն գերազանցել 10 տոկոսը:

Երեկ նամակով դիմել եմ նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել առաջիկա ցուրտ օրերին դպրոցներում ջերմային պատշաճ ռեժիմ ապահովելու համար:

Մենք մշտապես կապ ենք պահում առողջապահական գերատեսչության հետ և համաճարակային ֆոնի փոփոխության դեպքում լրացուցիչ կհաղորդենք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկենք միջոցներ:

Ստորև՝ Արսեն Թորոսյանի գրառումն է այս թեմայով»,- գրել է նախարար Հարությունյանը:

  • Կիսվել: