Անդրանիկ Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի աշխատանքները
Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը` ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի կարգավիճակով, հունիսի 10-11-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի (ՏնտՍոցԽորհ, ECOSOC) կառավարման հատվածի աշխատանքներին։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։
Դեսպան Հովհաննիսյանը ՄԱԿ անդամ պետություններին ներկայացրել է Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի արդյունքները, ընթացիկ քննարկումներն ու իրականացվող աշխատանքները։ Նա նաև, որպես բանախոս, մասնակցել է «ՏնտՍոցԽորհ-ի օժանակ մարմինների արդյունավետության և արձագանքման բարձրացումը 2030 թվականի օրակարգի վերջին քայլերն իրականացնելու համար» խորագրով պանելային քննարկմանը։
Պանելային քննարկումը վարում էր Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ՏնտՍոցԽորհ-ի փոխնախագահ Պարույր Հովհաննիսյանը։
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել մի շարք շահագրգիռ կողմերի հետ՝ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի աշխատանքները քննարկելու և համակարգելու համար։



