ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի նախաձեռնած նախարարական համաժողովին

Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի նախաձեռնած նախարարական համաժողովին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի նախաձեռնած նախարարական համաժողովին: Այս մասին գրում է shantnews-ը:

Երկրաշարժերի պայմաններում առողջապահական համակարգերի պատրաստվածության ու արձագանքման կարողությունների զարգացման, փորձի փոխանակման ու համագործակցության ամրապնդման նպատակով համաժողովը Ստամբուլում համախմբել է առողջապահության նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և ոլորտի փորձագետներին:

Հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ռիսկերը և բնական աղետների, մասնավորապես` երկրաշարժերի` առողջապահական համակարգերի վրա ունեցած զգալի ազդեցությունը, նման ձևաչափով միջազգային համագործակցությունը մեր երկրի համար կարևոր նշանակություն ունի ազգային կարողությունների զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից։

  • Կիսվել: