երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Ալավերդի քաղաքից Մադան թաղամաս տանող ճանապարհին այրվում է խոտածածկույթ

Ալավերդի քաղաքից Մադան թաղամաս տանող ճանապարհին այրվում է խոտածածկույթ

Փետրվարի 6-ին, ժամը 18:35-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Մադան թաղամաս տանող ճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում մոտ 5 հա խոտածածկութ:

Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Մ-6 միջպետական ավտոճանապարհը վերանորոգող «Հորիզոն» ՍՊԸ-ի 1 ջրատար և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2 ջրատար:

  • Կիսվել: