կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
ԱՀԿ-ն Հայաստանում իրականացրել է «Իմուն Պարեկ» կրթական ծրագիրը

ԱՀԿ-ն Հայաստանում իրականացրել է «Իմուն Պարեկ» կրթական ծրագիրը

Եվրոպական միության և ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հետ համագործակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանում իրականացրել է «Իմուն Պարեկ» կրթական ծրագիրը։

«Իմուն պարեկ»-ը խաղերի վրա հիմնված նորարարական կրթական հարթակ է՝ մշակված Առողջության համաշխարհային կազմակերպության կողմից, որը թույլ է տալիս աշակերտներին ծանոթանալ իմունային համակարգին և պատվաստանյութերին: Ծրագիրը փորձնական իրականացվել է Հայաստանի 5 դպրոցներում՝ ապագայում Հայաստանի կրթական համակարգում ներդրման հեռանկարով։

Պիլոտային ծրագիրն ամփոփող հանդիպմանը մասնակցում էին «Իմուն Պարեկ» ծրագիրը կիրառած դպրոցների, ազգային առողջապահական, կրթական մարմինների և մասնագիտական բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչներ: Ընդգրկված դպրոցների տնօրենները և ուսուցիչները քննարկել են ծրագրի արդյունքները, ծնողների և աշակերտների կողմից արձագանքները և հետագա հնարավորությունները։

  • Կիսվել: