երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
ԱԳՆ-ն ներկայացրել է շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները

ԱԳՆ-ն ներկայացրել է շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները

ՀՀ ԱԳՆ-ն շենգենյան վիզայի տրամադրման ընթացակարգերին նվիրված տեղեկատվական շարքի առաջին հոլովակում ներկայացրել է վիզայի դիմելու հիմնական փուլերը, պարզաբանվում է, թե ինչ է «վիզաների կասկադը»։
 
Ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։
 

Շենգենյան վիզայի վերաբերյալ տեղեկատվական շարքի երկրորդ հոլովակում ներկայացվում է, թե երբ և ինչպես պետք է ներկայացնել վիզայի դիմումը, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպես նաև ինչ հիմնական պահանջների պետք է համապատասխանել դիմումը ներկայացնելու պահին։

Շենգենյան վիզայի վերաբերյալ տեղեկատվական շարքի երրորդ հոլովակում ներկայացվում են վիզայի մերժման ամենատարածված պատճառները և այն քայլերը, որոնք կօգնեն խուսափել դրանցից։
 
Ամբողջական և արժանահավատ փաստաթղթերի ներկայացումը, ճամփորդության նպատակի հստակ հիմնավորումը և ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը զգալիորեն մեծացնում են դիմումի դրական քննության հնարավորությունը։
 

  • Կիսվել: