շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
2025 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել 25 670 օտարերկրյա քաղաքացի

2025 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել 25 670 օտարերկրյա քաղաքացի

2025 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել 25 670 օտարերկրյա քաղաքացի, ինչը կազմում է ներկայացված դիմումների ընդհանուր թվի 78% - ը:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է 23,5% - ով։ ՀՀ քաղաքացիություն ստացածների մեջ գերակշռում են Ռուսաստանի քաղաքացիները՝ 7377 կամ 28,7%, նրանց հաջորդում են Վրաստանի քաղաքացիները՝ 1731 (6,7%), Իրանի քաղաքացիները՝ 648 (2,5%):

Քաղաքացիությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել 4906 մարդ, ինչը 18% - ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: