1 զոհ, 12 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ Քուչակ գյուղում
Մայիսի 29-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմանում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ բնակավայարի վարչական տարածքում բախվել են Opel Zafira և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Վիրավորներից մի քանիսին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաներից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:
Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բռնկվել: Հրշեջ-փրկարարները մարել են կրակը և տեղում իրականացնում են հերթապահություն:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպնավող հատուկ տարածք: