ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
1 օրում հանցագործության 62 դեպք է բացահայտվել

1 օրում հանցագործության 62 դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու՝ 11, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, յուրացման կամ վատնման ու ծեծի` 3-ական, սպանության սպառնալիքի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքիի կամ անփութության, ինքնիրավչության, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, թմրանյութի մաքսանենգության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 1-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: