երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Վարչապետի հանձնարարությամբ՝ կանցկացվի թմրանյութերի կամավոր կամ ընտրանքային թեստավորում. Հայկ Սարգսյան

Վարչապետի հանձնարարությամբ՝ կանցկացվի թմրանյութերի կամավոր կամ ընտրանքային թեստավորում. Հայկ Սարգսյան

Առաջիկայում, վարչապետի առաջարկությամբ, թմրամիջոցների դեմ պայքարն ավելի մեծ թափ կստատնա. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Խոսքը վերաբերում է կամավոր կամ ընտրանքային թեստավորմանը. ուսումնական հաստատություններում, ուժային կառույցներում, ԱԺ-ում և այլ պետական հիմնարկներում կիրականացվեն թեստավորումներ, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, որ պատահականության սկզբունքով ստիպված կլինեն թեստավորվել։ Սա նույնպես կբերի կանխարգելման, այսինքն՝ քաղաքացին, պաշտոնյան կամ ուսհաստատությունում սովորող աշակերտը կամ ուսանողը պետք է իմանա, որ պատահականության սկզբունքով կարող է ընտրվել»,-ասաց նա։

Հայկ Սարգսյանը նշեց, որ մեր քաղաքացիները կմտածեն արժե՞ օգտագործել թմրամիջոց, թե՞ ոչ․

«Հայտնաբերվելու դեպքում դա բացասական խնդիրներ կառաջացնի։ Հանձնարականը տրվել է ՆԳՆ-ին և Առողջապահության նախարությանը, և առաջիկայում կարգերը կսահմանվեն»,-ասաց Սարգսյանը։

  • Կիսվել: