հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին, հայտնում են «ՀայաՔվե»–ից։

Ավելի ուշ ՔԿ-ից  ևս հաստատեցին տեղեկությունը, որ «Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Չ.-ն, ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ»:

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն Չալաբյանի մասնակցությամբ գաղտնալսում էր հրապարակել, որում նա հորդորում էր Ռուսաստանցի մի պաշտոնյայի ընտրությունների նախաշեմին ՌԴ-ի հայերի կազմակերպված մասնակցություն ապահովել ՀՀ խորհրդարանական ընտրություններում՝ ընդդիմությանը սատարելու համար։

Ավելի վաղ նույն Չալաբյանի անունը կապվում էր ուսանողներին ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար գումարով շահագրգռելու գործի հետ։

 

  • Կիսվել: