Ուժեղացված ծառայություն Լոռիում և Տավուշում. արձանագրվել է 458 խախտում
Հասարակական կարգի պահպանության ու անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 10-ին պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Լոռու մարզում արձանագրվել է 268 իրավախախտում, որոնցից 109-ը չամրակապված վարելու, 16-ը՝ ավտոմեքենան մգեցված ապակիներով շահագործելու, 11-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու դեպքեր են։ Լոռու պարեկները հայտնաբերել են հաշվառման համարանիշի հետ կապված, երկրորդ շարքում կայանելու, առանց ԱՊՊԱ պայմանագրի և տեխնիկական զննություն չանցած ավտոմեքենա վարելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է ոչ սթափ 2 վարորդ։ 7 վարորդ վարչական պատասխանատվության է ենթարկվել վարելու ընթացքում ծխելու, 10-ը՝ բջջայինից օգտվելու, 2-ը՝ մեքենան անսարք լուսարձակներով շահագործելու, 105-ը՝ այլ իրավախախտումների համար։
Տավուշի մարզի պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրել են 190 խախտում։
85 անձ ավտոմեքենան վարել է չամրակապված, 10-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 7-ը՝ մգեցված ապակիներով։ Հայտնաբերվել են լուսարձակների անսարքությամբ վարելու, նաև վարելու ընթացքում ծխելու և բջջայինից օգտվելու 6-ական դեպք։ 5 անձ վարել է տեխնիկական զննություն չանցած և առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենա։ Հայտնաբերվել է նաև ոչ սթափ 4 վարորդ։
Արձանագրվել են հաշվառման համարանիշի հետ կապված, երկրորդ շարքում կայանելու և հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու 1-ական դեպք։ Այլ իրավախախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 53 անձ։
Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Հորդորում ենք՝ լինել զգոն և պահպանել երթևեկության բոլոր կանոնները։