երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Շատ անելիք ունենք, և այդ անելիքը պետք է սկսվի յուրաքանչյուր դատավորի ներսից. ԲԴԽ անդամի թեկնածուն՝ դատական համակարգի անկախության մասին

Շատ անելիք ունենք, և այդ անելիքը պետք է սկսվի յուրաքանչյուր դատավորի ներսից. ԲԴԽ անդամի թեկնածուն՝ դատական համակարգի անկախության մասին

ԲԴԽ անդամի թեկնածու Անահիտ Աբրահամյանն իր ելույթի ժամանակ ժամանակակից արդարադատության նորագույն գործիք համարեց էթիկական արհեստական բանականության զարգացումը՝ նշելով, որ այն կարող է բարձրացնել դատարանների արդյունավետությունը դատական նախադեպերի հսկայական բազաները հետազոտելու միջոցով:

«Իրավական տեղեկատվությունը հասարակության լայն շերտերի համար կարող է ավելի մատչելի դառնալ արհեստական բանականության շնորհիվ»,- հավելեց ԲԴԽ թեկնածուն՝ չբացառելով նաև ԱԲ-ի «եզակի վտանգները»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին՝ ի՞նչ գնահատական կտար հատկապես քրեական գործեր քննող դատարանների գործունեությանը 10 բալանոց սանդղակով, Անահիտ Աբրահամյանն արձագանքեց, որ դատական համակարգի անկախությունը վաղ է լիարժեք 10 միավոր գնահատել՝ հաշվի առնելով նաև այս հարցի վերաբերյալ միջազգային մոնիթորինգային կարծիքները:

«Մենք կարող ենք մեր դատական համակարգն ընկալել լիարժեք անկախ, բայց փաստերը վկայում են այլ բան: Մենք շատ անելիք ունենք, և այդ անելիքը պետք է սկսվի յուրաքանչյուր դատավորի ներսից»,- ասաց նա:

  • Կիսվել: