Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել
«Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Սեյրան Օհանյանն այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ինձ մեղադրանք է առաջադրվել, բնականաբար մեղադրանքի դրվագների հետ համաձայն չեմ, չեմ ընդունել, բայց նաև օգտվելով իմ իրավունքից ցուցմունք չեմ տվել, որովհետև առողջական խնդիրներ ունեմ։ Ինձ զանգահարել են, բուժհիմնարկից են հրավիրել այստեղ։ Հաշվի առնելով, որ 18 ժամվա ընթացքում մեղադրանք պետք է առաջադրվի՝ դրա համար ներկայացել եմ։ Մնացածը, կարծում եմ, երբ խորությամբ ծանոթանանք, այն ժամանակ առիթ կլինի զրուցել այս հարցում»,– նշել է Օհանյանը։
Նա նշեց, որ թեև ինքը ստորագրել է է նախաքննության գաղտնիք չհրապարակելու մասին փաստաթուղթը, սակայն, ըստ էության, իշխանական պատգամավորների միջոցով իրավապահներն արդեն բացահայտել են առաջադրված մեղադրանի տարբեր դրվագներ։
«Էլ չեմ ասում, որ ելնելով իմ առողջական վիճակից, նրանք պետք է հետաձգեին սա։ Մեկնաբանել են, որ ես առողջական խնդիրներ չունեմ։ Կարող եմ ասել, որ վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում մեկ անգամ նախաինսուլտային վիճակ է եղել ինձ մոտ, երկորդը՝ պրոթեզի վերականգման հետ կապված խնդիրներ են եղել, և ես դրանով եմ զբաղված եղել։ Այս տարիների ընթացքում որևէ առիթ չեմ տվել, որ մտածեն, որ առողջական վիճակով թաքնված եմ»,–հավելեց Օհանյանը։