երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Սեյրան Օհանյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

Սեյրան Օհանյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված մի շարք հոդվածներով։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Նրա խոսքով՝ դատախազի կողմից կայացվել է որոշում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։

«Դատախազի կողմից որոշում է կայացվել Ս.Օ.-ի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել»,- ասել է Ավդալյանը։

Նա նշել է նաև, որ Սեյրան Օհանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

«Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- ավելացրել է Ավդալյանը։

 

  • Կիսվել: