հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումը ապօրինի է և անհիմն, բողոքարկելու ենք. փաստաբան

Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումը ապօրինի է և անհիմն, բողոքարկելու ենք. փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանի՝ Սամվել Կարապետյանին մեկ ամսով կալանավորելու որոշումն ապօրինի է և անհիմն։ Այն անպայման բողոքարկվելու է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։

«Դատարանը բավականին երկարատև, մանրակրկիտ քննեց միջնորդությունը, թեև մենք ակնկալիք ունեինք, որ այդ միջնորդությունն ակնհայտ ապօրինի է, որևէ իրավական քննադատության չի կարող դիմանալ։ Բայց դատարանն անհասկանալիորեն որոշեց բավարարել այն, չնայած բավարարեց մեկ ամիս ժամկետով։

Մենք գտնում ենք, որ դա ապօրինի որոշում է, անհիմն է, և անպայման բողոքարկելու ենք։ Սա միանշանակ քաղաքական դրդապատճառներ է պարունակում, և որևէ օբյեկտիվ, անաչառ դիտորդ չի կարող այս գործն ուսումնասիրել ու այդ քաղաքական դրդապատճառները չտեսնել»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքը փոխարինվեց բանտային կալանքով՝ մեկ ամիս ժամկետով։

Հիշեցնենք՝ 9 անձի, այդ թվում Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան։

  • Կիսվել: