ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց․ Սեյրան Օհանյանը չէր ներկայացել դատարան

Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց․ Սեյրան Օհանյանը չէր ներկայացել դատարան

Հակակոռուպցիոն դատարանում այսօր` հունիսի 12-ին, դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ կայացավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Նիստին ներկա չէր գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Դատարանը նրա բացակայությունը անհարգելի ճանաչեց, քանի որ ոչ պատշաճ բժշկական տեղեկանք էր ներկայացրել, առանց եզրակացության և հիմնավորման: Դատարանը որոշում կայացրեց հաջորդ նիստին Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել դատարան:
Նիստը հետաձգվեց:

  • Կիսվել: