կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են

Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ համապատասխան որոշումից։
Նշենք, որ լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը:

Մինս այս` նրա լիազորությունները կասեցված էին:
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2022թ․ հոկտեմբեր 19–ին և կալանքի տակ էր մնացել մինչև 2024թ․ մարտը։

Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21–ին 2 ամիս ժամկետով կալանավորվել էր նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակություն, «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանին։

Դատարանը որոշել էր գրավի դիմաց ազատ արձակել Գրիգորյանին՝ բավարարելով նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը։
ԱԱԾ-ն դատավորին մեղադրում էր ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, իսկ Էրիկ Ալեքսանյանին՝ դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

  • Կիսվել: