ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվшն մասին

ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվшն մասին

Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակ, կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Քրեակատարողական ծառայությունը։

Նշվում է, որ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։

Հիշեցնենք, որ կալանավայրում ինֆարկտից մшhացել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը

  • Կիսվել: