ՔԿ-ն հերքում է Մայր Աթոռի տարածքում քննչական գործողություններ նախատեսելու մասին տեղեկությունները
Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե իրավապահները նախատեսում են քննչական գործողություններ իրականացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում։
Կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հերքեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ նման բան չկա։