երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Քանի Փաշինյանը Միքայել Սրբազանին չէր թիրախավորել, նրա ասածներում ՔԿ-ն հանցանք չէր գտնում. պաշտպան

Քանի Փաշինյանը Միքայել Սրբազանին չէր թիրախավորել, նրա ասածներում ՔԿ-ն հանցանք չէր գտնում. պաշտպան

Ամենակարեւոր հարցը, որին պետք է անդրադառնալ այն է, թե այստեղ առկա՞ է հանցագործություն, թե՞ սա շինծու մեղադրանք է։ Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Իհարկե, ակնհայտ ապօրինի և ակնհայտ անհիմն մեղադրանք է, և ընդհանրապես ահնցագործության հետ կապ չունի։ Սա միայն մեր դիրքորոշումը չի, սա դատախազության, քննչական մարմինների որոշումն է եղել մինչև այն պահը, երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել սրբազանին։

Դատախազությունն ասում է, որ իբր 2025–ի հունիսի 21–ին Սրբազանի հայտարարությունը եւս հանդիսացել է դրա համար հիմք, բայց հունիսի 4–ին իրենք էս պրոցեսն արդեն սկսել են։ Դատախազությունն իր նախաձեռնությամբ այդ հրապարակումն ուղարկել է ոստիկանություն, ոստիկանությունն իբր թե հաղորդում է պատրաստել, ուղարկել Քննչական, քննչականն էլ  վարույթը նախաձեռնել է։

Երբ հետ ենք գնում, տեսնում ենք, որ հունիսի 3–ին, 4–ին վարչապետն իր էջում ուղիղ թիրախավորում էր Միքայել Սրբազանին։ Մեր իրավապահները մի վատ սովորություն ունեն, տեսնում են՝ ինչ է ցանկանում վարչապետը, իրենք բոլոր այդ ցանկությունները փորձում են իրականություն դարձնել։ Ամսի 4–ւի հրապարակումներից հետո իրենք միանգամից տեսան Միքայել Սրբազանի 2024–ի հարցազրույցը, դա վերցնում են ու սկսում շրջանառել»,–ասաց նա։

Երեմ Սարգսյանը պնդեց, որ սա քաղաքական հետապնդում է, և դատախազությունը իր դիրքորոշումը 360 աստիճանով փոխել է, բացառապես վարչապետի հայտարարությունների և գուցե հանձնարարության արդյունքում. «Այստեղ գրած է, որ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում ասել է, որ ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կվերածվի Էրմենիստանի։ Իրենք այս հաղորդումը, երբ որ ուսումնասիրել են  նույն դատախազությունը գրել է, որ դա չի համրում հանցագործություն։ Մեղադրանքի կողմը, քննիչը, դատախազը ասում էին, որ այս ամբողջ հարցազրույցի մեջ հիմնական խնդիրը հենց այն է, որ ասում է ռազմական հեղաշրջում պետք է արվի, որ գեներալիտետը, ուժային կառույցները պետք է անեն։ Հիմա հարց ենք տալիս, ասում ենք՝ ընկերներ, 2023 թվականին ռազմական հեղաշրջում, գեներալիտետ բառերի վերաբերյալ հայտարարությունը դուք չեք գիտարկել հանցագործությունը, ինչպե՞ս եղավ, որ հիմա հանցագործություն է։ Փաստորեն, 2023 թվականին հաստատվել է, որ հանցագործություն չկա, իսկ 2024 թվականին դիտարկել են, որ հանցագործություն կա։

Քրեական դատավարության օրենսգիրքը և սահմանադրությունը արգելում է կրկին անգամ դատվելը, իսկ դա այն չի որ դատավճիռ պետք է լինի։ Խոսքը այն մասին է, որ պետությունը նույն արարքի հետ կապված նույն դրվագով գտնում է որ անձի արարքում հանցագործություն չկա և քրեական հետապնդում չի հարուցում նրա նկատմամբ, և քանի այդ որոշումը ուժի մեջ է, չի կարող պետությունը նույն հանգամանքներով անձի նկատմամբ նորից վարույթ հարուցել։ Իրենք այս խախտումը արել են։ Դրա համար եմ ասում՝ սա ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում է»,– հայտարարեց պաշտպանը։

Նա նկատեց, որ այս հանգամանքը բացառում է նաեւ կալանքը, քանի որ կալանքի հետ կապված դատարանը պարտադիր պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքի, թե արդյոք քրեական հետապնդումը բացառող հանգամանք կա թե չկա, իսկ սա ուղիղ բացառող է։

«Դատավոր Մասիս Մելքոնյանը բացարձակապես չէր տիրապետում այս իրավական նորմերին, ինչի հետ կապված նրան բացարկ ենք հայտնել անձեռնահասության հիմնավորմամբ։ Մենք միջնորդեցինք, ասեցինք՝ քննչական մարմնից և դատախազությունից պահանջի այդ համապատասխան արձանագրություն կլինի, փաստաթուղթ կլինի, որով հաստատվել է, որ քրեական հետապնդում չի հարուցվում, և հիմնավորում էինք, որ այստեղ կրկին անգամ դատվելու խնդիր կա և կալանքի իրավաչափության։ Դատավորի պարզաբանումը ցնցող էր, ասաց՝ այս փուլում ինքը ընդհանրապես չի կարող անդրադառնալ կրկին անգամ դատվելու սկզբունքին, որովհետև ինքը դատավճիռ չի կայացնում։ Պարզ էր որ ինքը մերժելու էր միջնորդությունը, որովհետև խնդիր ուներ րոպե առաջ այս հարցը հասցնել այն կետին որտեղ որ ինքը գտնում էր»,–ասաց Երեմ Սարգսյանը։

Նա հայտարարեց, որ Միքայել Սրբազանի հայտարարություններն ազատ խոսք են. «Սա քննադատություն է, ինչի մասին նա հայտնել է միշտ և իր խոսքում ասում է, որ պատերազմական ժամանակից դեռևս դրա մասին ասում է»։

  • Կիսվել: