Փորձի փոխանակում Ուզբեկստանի Հանրապետության գործընկերների հետ
Արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ռաֆայել Մանուչարյանի և փոխտնօրեն Մհեր Քարամյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվել է Ուզբեկստանի Հանրապետությունում։ Այս մասին նախարարությունը հաղորդագրություն է տարածել։
Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել «Ադոլաթ» ազգային իրավական տեղեկատվական կենտրոնի և Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ։
Պատվիրակությունը ծանոթացել է «Ադոլաթ» կենտրոնի իրավական, տեխնիկական, մուլտիմեդիոն և այլ ստորաբաժանումների գործունեությանը: Ուզբեկ գործընկերներին ներկայացվել է նաև «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի գործունեությունը։
Այցի ընթացքում կազմակերպվել են նաև մշակութային այցելություններ և մասնագիտական հանդիպումներ: «Ադոլաթ» կենտրոնի և «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ իրավական տեղեկատվության ոլորտում համագործակցության և փորձի փոխանակման զարգացման նպատակով։ Կողմերը կարևորել են իրավական տեղեկատվության ոլորտում համագործակցության շարունակական զարգացումը և մասնագիտական կապերի ամրապնդումը։



